Թրամփը Բրյուսելը համեմատել է «դժոխային խորխորատի» հետ
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահության թեկնածու Դոնալդ Թրամփը քննադատության է ենթարկել եվրոպական կենսակերպը եւ Բրյուսելը կոչել է «դժոխային խորխորատ»:«Դուք Բրյուսել եք մեկնում: Ես Բրյուսելում եղել եմ վաղուց՝ 20 տարի առաջ: Այնքան հրաշալի էր, ամեն ինչ այնքան հրաշալի: Հիմա դա նման է դժոխային անդունդում ապրելուն»,- ասել է Թրամփը: Ինչպես նշվում է, նման արտահայտությունները դժգոհության ալիք են առաջ բերել բելգիական մայրաքաղաքի բնակիչների մոտ:
