Ասադի ռեժիմը ռուսական օդուժի աջակցությամբ սկսել է ցամաքային գործողությունները
Բաշար Ասադի ռեժիմը ռուսական օդուժի աջակցությամբ սկսել է ցամաքային գործողությունները Լաթաքիայի նահանգի Թուրքմանդաղ և Ջեբել-Աքրադ շրջաններում: Տեղական աղբյուրներից ստացված լուրերի համաձայն՝ Ասադի ցամաքային ուժերը ռուսական ավիացիայի աջակցությամբ հարվածներ են հասցնում ընդդիմության վերահսկողության տակ գտնվող Լաթաքիայի գյուղերին, հայտնում է Anadolu գործակալությունը: Բացի դրանից՝ հարվածներ են հասցվում Ջեբել-Աքրադում Քիբանի և Թուրքմենդաղում Քելեզ, Իսա, Պինարի, Յամադի և Սալուր գյուղերին:
