Ադրբեջանում զինծառայողը սպանել է համածառայակցին
Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, հայտնի է դարձել, որ Ադրբեջանի ԶՈւ Ֆիզուլիի զորամասերից մեկում զինծառայողներից մեկը կրակել և սպանել է իր համածառայակից, Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Թամերլան Քամիլ օղլու Էսադզադեին (Tamerlan Kamil oğlu Əsədzadə): Այս մասին հաղորդում է Ռազմ.info-ն, հղում կատարելով, ադրբեջանական Meydan.tv լրատվակայքի համակարգող Հաբիբ Աբդուլլաևին։ Սպանված զինծառայողը Բարդայի շրջանի Դիվանլը գյուղից էր, նրա զորացրվելուն մնացել էր 1 շաբաթ: Զինծառայողի հայրը Meydan.tv-ին հայտնել է, որ դեպքը եղել է սեպտեմբերի 22-ին․ զինծառայողին տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրա կյանքը չի հաջողվել փրկել։ Լրատվակայքի համակարգող հայտնում է նաև, որ Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Ալիև Իսա Ալլահվերդի օղլուի (İsa Allahverdi oğlu Əliyev) ընտանիքի անդամները հայտնել են, որ իրենց որդին ոչ թե ինքնասպան է եղել, այլ սպանվել է Զաքաթալայի շրջանի զորամասերից մեկում:
