Ինչը դարձավ Փիթ-Ջոլի զույգի ամուսնալուծության պատճառը. մանրամասներ
Հոլիվուդյան ամենաներդաշնակ զույգերից մեկի` Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի ամուսնալուծության հիմնական պատճառը դարձել են Ջոլիի քաղաքական նկրտումները: Այս մասին սեպտեմբերի 25-ին հայտնել է TMZ ամսագիրը` վկայակոչելով ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը: Աղբյուրի խոսքով` դերասանուհին, իբրև, երազում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի մասին և այդ նպատակով նա նույնիսկ երկու քաղաքական խորհրդատու է վարձել: Փիթը երբեք դեմ չի եղել կնոջ բարեգործական գործունեությանը` ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության բարի կամքի դեսպանի պաշտոնում: Սակայն ընտանիքում վեճի պատճառ է դարձել այն, որ Ջոլին հակամարտության գոտիներ ուղևորվելիս իր հետ տարել է երեխաներին: Աղբյուրի խոսքով` վերջին կաթիլը դարձել է այն, որ դերասանուհին ցանկացել է երեխաներին իր հետ Սիրիա տանել:
