Սիրիական ընդդիմությունը չի բանակցի Ռուսաստանի հետ
Ավելի քան 30 սիրիական չափավոր ընդդիմադիր խմբավորումներ` «Ազատ սիրիական բանակի» գլխավորությամբ, հայտարարություն են ստորագրել առ այն, որ ռուսական ավիացիայի մասնակցությամբ ռմբակոծությունների սրումը Հալեպում անիմաստ է դաձնում հետագա քաղաքական բանակցությունները: Ինչպես տեղեկացնում է BBC-ն, ընդդիմադիր ուժերի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Ամմանում, ասվում է, որ վերջին օրերին ավիահարձակումների աննախադեպ արշավի հետևանքով տասնյակ խաղաղ բնակիչներ են զոհվել: Այս պայմաններում ընդդիմադիր խմբավորումները անիմաստ են համարում բանակցությունների ընթացակարգը, որն անցկացվում է ՄԱԿ-ի հովանու ներքո և ԱՄՆ-ի մասնակցությամբ:
