Երկրի համար ոչինչ չեն արել, բայց կռվող են կոչվում.Սուրեն Աբրահամյան

«Հայ  ժողովրդի  արժանապատիվ  ապրելու  իրավունքը  ապահովեցինք  հայկական  բանակով: Մենք  դեռ չավարտված  պատերազմ  ունենք, և  մենք  մեր  բանակի  միջոցով  պետք  է   թշնամուն  պարտադրենք  խաղաղություն»,-այսօր  Հայելի  ակումբում  հայոց  բանակի  24-րդ  տարեդարձի,  առկա  խնդիրների  մասին խոսեց  գեներալ-մայոր  Սուրեն  Աբրահամյանը: «Իսրայելի  բանակի  կառուցվածքը ես  ժամանակին ուսումնասիրել  եմ  և,  անկեղծ  ասած,  շատ եմ  նախանձել, որ  այդ  մթնոլորտը  մեր  Հայաստանում  չկարողացանք  ստեղծել»,-հայտնեց  գեներալ-մայորը`նշելով, որ  տարիների  ընթացքում  այն  ավելի մարտունակ  է  դարձել: Սուրեն  Աբրահամյանը  ցավով  է  նշում  այն փաստը, որ  շատերը  պետության  համար  ոչինչ  չեն  արել,սակայն  կռվող  են  կոչվում  և  մի  շարք  պաշտոններ  ստանում: «Ամենասոսկալին  այն է, որ հրամցնում  են  այնպիսի  մարդկանց  անուններ՝ ում  չեմ  ճանաչում և  ասում  են, որ   կռվել  են: Նրանց  քրտնելը  միայն  փախցրած  փողն  է  եղել: Այս  երկրի  համար  ոչինչ  չեն  արել,  մեկ  էլ  տեսնում  ես որտեղ  են  հասել»,-նշեց  բանախոսը: Գեներալ-մայորն  անդրադարձավ   հարցին, թե  ինչու  են  շատ  հաճախ  սահմանին  ծառայում  անապահով  ընտանիքների  երեխաները`պատասխանելով, որ այդ  խնդիրը  միշտ  եղել  է  և  այն  դեռ  կշարունակվի: «Մի  անգամ  Վազգեն Սարգսյանին  ասացին, որ  իր  բարեկամներից կամ  ընկերներից  մեկը ավտոբուսի  միջից,  Ղարաբաղ  գնացող, զինվոր   էր  հանել: Գնաց, գտավ  նրանց: Ում  հանել  էին՝ նրան  նորից  ուղարկեց  Ղարաբաղ, մյուսին  էլ  պատժեց»,-հիշեց  բանախոսը: «Նայելով  նոր  սպայական կազմի   աճը  և առաջընթացը,  այն  տեսանելի  է  և  անուրանալի: Պետությունը  պետք  է  մի  քիչ  բանակի հոգսերը  հոգա, որովհետև  օրվա հերոսը  հայ  զինվորը  պետք  է  լինի»,-իր խոսքը  եզրափակեց  գեներալ-մայոր  Սուրեն  Աբրահամյանը:   Լուսինե Միքաելյան

դիտվել է 0 անգամ
Լրահոս
«Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am