Apple-ը կներկայացնի iPad Air 3-ը
Apple-ը մարտին կներկայացնի նոր iPad Air-ը։ Այս մասին հայտնում է 9to5Mac պորտալը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։ Apple-ի նոր պլանշետը կստանա 9.7 դյույմանոց էկրան և կշարունակի Air շարքը։ Նորարարությունների շարքում կորպուսի անկյուններում կհայտնվեն 4 բարձրախոսները, ինչպես նաև տեսախցիկի լուսարձակը։ Պլանշետը կներկայացվի նոր iPhone 5se-ի և Apple Watch-ի նոր սերիայի հետ։
