ԱՄՆ զինծառայողները ԻՊ-ի գրոհայինների դեմ սպիտակ ֆոսֆորով արկեր են կիրառել
Ամերիկացի զինծառայողները հաստատում են Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ սպիտակ ֆոսֆոր օգտագործելու հանգամանքը, սակայն չեն մանրամասնել նման գործողության նպատակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Washington Post-ը: Սպիտակ ֆոսֆորով արկ օգտագործելու ենթադրություններն արվել են Պենտագոնի կայքում տեղադրված լուսանկարից, որում երևում են այդ նյութով պատված արկերը: «Կոալիցիայի ուժերն այդ արկերն օգտագործում են զգուշությամբ և զինված հայկամարտությունների բոլոր օրենքներին համապատասխան: М825А1 արկերն օգտագործվում են շրջաններում, որտեղ քաղաքացիական բնակչություն չկա և միշտ չէ, որ օգտագործվում են թշնամու ուժերի դեմ»,- պարբերականի հարցին ի պատասխան հայտարարել է ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ներկայացուցիչ, գնդապետ Ջոզեֆ Սկրոկան:
