ԵԽԽՎ դիտորդները հանդիպել են Ալիևին
Ավելի վաղ ԵԽԽՎ-ն հրապարակել էր Ադրբեջանի Սահմանադրության փոփոխություններին նվիրված հանրաքվեի անցկացմանը հետևելու նպատակով երկիր ուղարկվելիք գնահատող առաքելության կազմը:
Պատվիրակության կազմում են Ալեքսանդր Նիկոլոսկին (Մակեդոնիա), Անդրեա Ռիգոնին (Իտալիա), Յանակի Ստոյլովը , Անտոնիո Գուտիերեսը (Իսպանիա), Դոմինիկ Տարչինսկին (Լեհաստան, ԵՄ) և Ադրբեջանի հարցով համազեկուցող Ստեֆան Շեննաքը (Ավստրիա)։
Պատվիրակությունը կհանդիպի նաև Միլի մեջլիսի խոսնակի, ԿԸՀ-ի ղեկավարի, ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամների, քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ։ Հանրաքվեի անցկացման օրը առաքելության անդամները ներկա կգտնվեն ընտրատեղամասերում:
