Ռիադ ՀիջաբԻմաստ չունի Սիրիայում մասնակի հրադադարների մարտավարությունը» . Ռիադ Հիջաբ
Սիրիական ընդդիմության Բանակցությունների հարցով բարձրագույն կոմիտեի համակարգող Ռիադ Հիջաբը կարծում է, որ «այլևս իմաստ չունի» Սիրիայում մասնակի հրադադարների մարտավարությունը, անհրաժեշտ է նոր ռազմավարություն: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը: «Ես գիտեմ, որ չկա պլան «Բ», ուստի մենք ԱՄՆ-ին խնդրում ենք ինչ-որ բան անել, որպեսզի հայտնվի պլան «Բ»-ն»,- մեջբերում է գործակալությունը Հիջաբի խոսքերը:
Նա հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմը պետք է ավելի կոշտ դիրքորոշում գրավի Սիրիայում տեղի ունեցողի հանդեպ: «Մենք պետք է անցնենք այդ անգործությունը: Պետք է լինի նոր ռազմավարություն և գործողությունների նոր ուղի»,- ասել է Հիջաբը:
