Մեքսիկայի ափերի մոտ նավթ տեղափոխող նավ է այրվել
Մեքսիկայի ծոցում, Վերակրուս նավահանգստից ոչ հեռու նավթ տեղափոխող El Bur նավում պայթյուն է որոտացել, ապա հրդեհ բռնկվել։ Նավը պատկանում է Pemex նավթային ընկերությանը։ Pemex-ի տվյալներով, նավի անձնակազմի բոլոր 31 անդամները փրկվել են, տուժածներ չկան։ «Դեպքի վայրի մոտ գտնվող բնակավայրերի բնակիչների ու օբյեկտների համար վտանգներ չման»,-ասված է Twitter-ում Pemex-ի տարածած հաղորդագրությունում։
