Պետական միջոցներից ֆինանսավորվող Հանրային հեռուստատեսությամբ՝ Առաջին ալիքի եթերով, մեկնարկել է՝ 6/8-ը՝ լավագույն տասնյակի կատարմամբ նոր երաժշտական նախագիծը՝ «Ամենակարող երգիչը»: Ժյուրիի կազմում ընդգրկված է,ինչպես հաղորդման մեջ է ասվում՝ ռաբիս ժանրի նվիրյալներից մեկը՝ Սպիտակցի Հայկոն: Թեմայի շուրջ զրուցեցինք երգահան Վահան Արծրունու հետ:
«Իմ կարծիքով սա նորմալ երևույթ է, և համարում եմ, որ այստեղ ոչ մի արտառոց բան չկա: 25 տարվա մեր մշակութային քաղաքականությունը, ռաբիսների արժևորումը և մնացած ապազգային երևույթներն արդի ոլորտում այնպիսին է եղել, որ նման ձևաչափի հաղորդման հայտնվելը համարում եմ բնական և տրամաբանված»,-նշեց մեր զրուցակիցը՝ հիշեցնելով, որ այդ ռաբիզ երգիչներին արժևորում են իրենց վաստակավորի կոչումներով և այդ մարդիկ՝ տարիներ շարունակ զբաղվում են այդ գործով: «Նման նախագծերը 25 տարվա ընթացքում էլ են ցուցադրվել:Առաջին անգամ Արամ Ասատրյանը ի հայտ եկավ «Մեր բակը» ֆիլմում, որը կես տարի հետո արժևորվել է որպես անկախ հանրապետության դասական նմուշ:Ի՞նչը կարող է որևէ մեկին զարմացնել:Մեր անկախության 25 ամյակի՝ կառավարական համերգը նույն ռաբիսական խրախճանքը չէ՞ր,նույն ռաբիսները չէի՞ն բեմի վրա կանգնած»,-հիշեցրեց Վահան Արծրունին՝ շեշտելով,որ սա ապազգային քաղաքականության հերթական դրսևորումն է, որը շարունակական է լինելու:
Լուսին Միքաելյան
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը