Իտալական ռազմանավը խարիսխ է նետել Բանդար Աբբասում
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, սեպտեմբերի 23-ին, Բանդար Աբբասում իտալական "Յորո" ռազմանավի կայանման արարողակարգի ընթացքում, ԻԻՀ-ի ծովուժի հրամանատար, ծովակալ Հոսեյն Ազադն ասել է.«Իտալական ռազմանավի ուղևորությունը տեղի է ունենում Իրանի և Իտալիայի միջև ռազմական համագործակցության շրջանակներում»: Հոսեյն Ազադն ասել է.«Հորմոզգան նահանգում իտալական ռազմանավը մասնակցելու է Պարսից ծոցի իրանական սահմաններում և ազատ ջրերում Իրանի ծովուժի հետ համատեղ զորավարժություններին»: Նա հավելել է.«Բանդար Աբբասում կայանած իտալական ռազմանավն օժտված է վերծովային և անդրծովային պաշտպանության հնարավորություններով»:
