Պայթյուն` Բաղդադում
Իրաքի ներքին գործերի նախարարությունը մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ Բաղդադ քաղաքի հյուսիսային Թաջի շրջանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 2 քաղաքացի: Կա 9 վիրավոր: Թաջին Բաղդադի մարդաշատ շրջաններից է: Իրաքից ստացած մեկ այլ լուրի համաձայն, Ալ-Անբար և Սալահեդդին նահանգներում ԻԼԻՊ-ի կրած իրարահաջորդ պարտություններից հետո, խումբն իր հսկողության տակ գտնվող շրջաններում, այդ թվում հյուսիսային Նինվե նահանգում, ավելացրել է իր գործողությունների հաճախականությունը: Նինվե նահանգում ԻԼԻՊ-ի վերջին գործողության ընթացքում Իրաքի կառավարության հետ համագործակցության մեղադրանքով կոտորածի են ենթարկվել 25 խաղաղ քաղաքացիներ: 2014թ, հետո, Նինվե նահանգի կենտրոն Մոսուլ քաղաքը բռնագրաված ԻԼԻՊ ահաբեկչական խումբը քաղաքի խաղաղ բնակիչների դեմ բազմաթիվ հանցագործություններ է իրականացրել:
