Հռոմում բնակելի շենք է փլուզվել
Լույս սեպտեմբերի 24 Հռոմում գտնվող 4 հարկանի բնակելի շենքը մասնակի փլուզվել է: Բնակիչները նախապես տարհանվել են, երբ պարզվել է, որ շինությունը վթարային է, հայտնում է RussiaToday-ը:
Փրկարարները տարհանել են 110 մարդու , ինչի շնորհիվ հնարավոր է եղել զոհերից խուսափել:
Շինությունը գտնվում էր Թիբր գետի մոտակայքում: Ըստ մասնագետների՝ կառույցը փլուզվել է, քանի որ գրունտային ջրերը թուլացրել են հիմքը:
