Ամերիկյան առեւտրի կենտրոնում հնչած կրակոցների զոհերի թիվը հասել է հինգի
ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Բեռլինգտոն քաղաքում գտնվող առեւտրի տանը հնչած կրակահերթի զոհերի թիվը հասել է հինգի: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, մահացածների թվում 4-ը կին են, մեկը՝ տղամարդ: «Մենք դեռ ակտիվորեն փնտրում ենք կրակողին, փողոց դուրս մի եկեք, մնացեք անվտանգության մեջ»,-հաղորդել է Վաշինգտոն նահանգի ոստիկանության ներկայացուցիչ Մարկ Ֆրենսիսը: Ոստիկանությունը փնտրում է լատինաամերիկյան արտաքին ունեցող տղամարդու, ով սեւ հագուստով է եղել եւ զինված էր որսորդական հրացանով:
