Ահազանգ և տարհանում՝ Մոսկվայի Կիևսկի երկաթուղային կայարանում
ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն, շաբաթ երեկոյան ոստիկանությունը տարհանում է իրականացրել Մոսկվայի Կիևսկի երկաթուղային կայարանում : Մոսկվայի կենտրոնական երկաթուղային կայարանը տեղակայված է քաղաքի կարևոր մասում, որտեղ գտնվում է նաև ԱԳ նախարարության շենքը: Վերջին ամիսներին Մոսկվայում ստացվել են բազմաթիվ նման դեպքեր: Հեռախոսազանգերից հետո մայրաքաղաքի տարբեր կետերի բնակիչները տարհանվել են: Հատկանշական է, որ բոլոր հեռախոսազանգերը եղել են կեղծ: ՌԴ օրենսդրության համաձայն, հեռախոսային ահաբեկչության համար սահմանված է քրեական պատիժ` մինչև երեք տարի ազատազրկմամբ:
