Էրգին Ջինմեն. «Սեւան Նշանյանին բանտարկել են համարձակ հայ լինելու համար»

aravot.am-ը գրում է. Սեպտեմբերի 23-ին Ստամբուլի «Ջեզաիր» համալիրում կայացավ անազատության մեջ գտնվող պոլսահայ մտավորական՝ լեզվաբան, գրող, հրապարակախոս Սեւան Նշանյանի ընտանիքին՝ ՀՀ սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալի հանձնման հանդիսավոր արարողությունը: Հրավիրված էին ճանաչված քաղաքական, հասարակական եւ մշակութային գործիչներ, այդ թվում՝ թուրքական խորհրդարանի պատգամավոր Սելինա Դողանը ամուսնու՝ Էրդալ Դողանի հետ, «Անատոլու կուլտուր» հիմնադրամի նախագահ Օսման Կավալլան,  Ուֆուկ Ուրասը, Սևծովյան տնտեսական համագործակցության Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Ավագյանը: Միջոցառումը վարում էր լրագրող Հրանտ Գասպարյանը: Միջոցառման ժամանակ բազմաթիվ ելույթներ եղան, ի թիվս այլոց՝ հանդես եկավ նաեւ Սելինա Դողանը եւ Նշանյանի փաստաբան Էրգին Ջինմենը: ՀՀ ԱԺ պատգամավոր, «Վերադարձ» հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանը հենց փաստաբանին էլ հանձնեց Սեւան Նշանյանի մեդալը: Ջինմենն իր ելույթում նշեց, որ Նշանյանը միակ մարդն է, ում մեղադրանք է առաջադրվել  իբր ապօրինի շինարարություն իրականացնելու համար, մինչդեռ իրականում պատճառներն այլ են՝ նրան դատել են համարձակ հայ  լինելու համար: Նա շեշտեց, որ Նշանյանի՝ անազատության մեջ գտնվելու համար պատասխանատու է ոչ միայն երկրի արդարադատության նախարարը, այլեւ ամենավերին ատյանները եւ իրավապաշտպանները: Քանի որ Նշանյանի մայրը՝ Սոնա Նշանյանը պատկառելի տարիք ուներ ու այդ պատճառով  չէր կարող ֆիզիկապես ներկա գտնվել երեկոյին, իր տեսաուղերձն էր ուղարկել: Նա իր ուրախությունը արտահայտեց՝ որդուն «Վիլյամ Սարոյան» մեդալի արժանացնելու համար եւ ափսոսանք հայտնեց.«Երանի թե ինքը մեր մեջ ըլլար այս օրը»: Օրվա խորհրդի առիթով եւ ի պաշտպանություն Սեւան Նշանյանի՝ իրենց ուղերձն էին ուղարկել նաեւ Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը եւ պատմաբան, դոկտոր Թեսա Հոֆմանը, որին  ՀՀ Նախագահի հրամանագրով 2013 թ. մրցանակ է շնորհվել Հայոց ցեղասպանության հիմնահարցի ուսումնասիրության և այդ ոլորտում ծավալած ակտիվ հասարակական գործունեության համար։ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանն էլ իր ելույթում նշեց. «Այսօր մենք այստեղ ենք ազատատենչ մարդուն մեկ այլ ազատ մտածող գրչի մշակի` Վիլյամ Սարոյանի անունը կրող մեդալը հանձնելու համար: Դրանով ՀՀ սփյուռքի նախարարությունն ըստ արժանվույն է գնահատում Սեւան Նշանյանի ազգանվեր գործունեությունը, որն ամբողջությամբ հայապահպանության, հայոց լեզվի եւ հայ մշակույթի պահպանմանն ու զարգացմանն անմնացորդ նվիրում է: Լինելով պոլսահայ մշակույթի բարձր արժեքների կրողը՝ Սեւան Նշանյանը իր հարուստ փորձն ու գիտելիքները ծառայեցրել է նաեւ համամարդկային խնդիրների լուծման կարեւոր գործին: Դրա վկայությունն են նրա «Փոքր հյուրանոցների գիրք»-ը, «Բառերի տոհմածառ»-ը, մի շարք այլ հիմնարար աշխատություններ: Տաղանդավոր գիտնականը մեծ ներդրում ունի նաեւ թուրքերենի ուսումնասիրության եւ զարգացման գործում: Նրա «Թուրքերենի ծագումնաբանական բառարան» հիմնարար աշխատությունը աննախադեպ է թուրքերենի ողջ պատմության համար: Սեւան Նշանյանի նման մտավորականին բանտարկելը վկայում է, որ չենք կարող այլեւս առաջվա նման ապրել, եւ թուրքական հասարակությունը կարիք ունի առողջացման: Ի վերջո, դա են պահանջում նաեւ տարածաշրջանային զարգացումները: Ինչու լինել ոխերիմ բարեկամներ, երբ կարելի է լինել պարզապես բարեկամներ: Հայ եւ թուրք ժողովուրդները ճակատագրով եւ պատմականորեն դատապարտված են միասին ապրել, ուրեմն  ինչու համատեղ  չգունավորել ապագան, հանելով մուգ ակնոցը: Չէ որ դա են երազում ամեն տարի Թաքսիմ հրապարակում հավաքվող առաջադեմ մտավորականները, դա են ցանկանում Սեւան Նշանյանին աջակցող հայերն ու թուրքերը՝ Իսմաիլ Բեշիքչին, Ֆիքրեթ Բաշքայան, Ալի Նեսանը, Սաիթ Չեթինօղլուն, Ռագըփ Զարաքլուն, Ահմեթ Օնալը, մյուսները: Նշանյանի համար նրանք իրավացիորեն  պահանջել են Թուրքական Սահմանադրությամբ ամրագրված կյանքի և ազատ արտահայտվելու իրավունքը:  Սեւան Նշանյանը Հրանտ Դինքի եւ մյուսների նման կարծրատիպեր է փշրել,  որպես ազատ եւ ողջամիտ  արժեքների կրող, դարձել  հայ եւ թուրք ժողովուրդների համար անքեն, աներկյուղ ու անկաշկանդ մտածելու օրինակ: Ժամանակին Հրանտ Դինքը եւս կարեւորում էր   անցյալում խզված հարաբերությունների վերականգնելը , ասում էր հնարավոր է գտնել տնտեսական եւ մշակութային փոխշահավետ հենահարթակներ երկու երկրները մոտեցնելու համար: Ցավոք, Թուրքիայի վարած  ներկայիս քաղաքականությունը նման հնարավորություն չի տալիս, Թուրքիան չի ցանկանում առերեսվել իր անցյալի հետ, իսկ դա ընդառաջ գնալու ամենակարճ ճանապարհն է: Առայժ մշակութային դիվանագիտության հարթակում ենք, որը  նույնպես կարող է եղանակ փոխել, բայց երկուստեք պարտավոր ենք շատ բարդույթներ հաղթահարել»: Նյութի աղբյուրն՝ aravot.am

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով Կասկադյորական ավտովթար. վիրավոր կա 65-ամյա վարորդը բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել, բախվել մեքենայի Ոստիկանները հայտնաբերել են Երևանում կրակոցներ արձակած 21-ամյա տղային Պատռել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները․ պատգամավորը ահազանգում է ՌԴ-ից դեպի Հայաստան չվերթներ են չեղարկվել Սրբազանը շատ լավ էր. փաստաբանը մանրամասներ է հայտնում Ազատան գյուղում ավտոմեքենա է այրվել Եղանակն՝ առաջիկա օրերին Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am