Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում երեկ ժամը 14.00-ին քննարկվել է Հայաստանի Հանրապետության 2017 թ. պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակը:Նորանշանակ վարչապետի մոտ են հրավիրվել տնտեսական բլոկի բոլոր նախարարները «ՀՀ 2017 թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու:
Քննարկմանը hayeli.am-ի տեղեկություններով ներկա են եղել միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը,ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Վարդան Այվազյանը,Պետեկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանը ,նորանշանակ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Քննարկումը, մեր ունեցած տեղեկություններով բավականին թեժ և ուշագրավ է եղել:
Հատկանշական է հատկապես այն,որ ներկա չի եղել ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Պետական բյուջեի նախագծի նախնական պարբերակի քննարկումից հետո, կառավարությունում ժամը 18.00-ին վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է գործարար Սամվել Ալեքսանյանին:Հավանաբար հանդիպման ընթացքում քննարկվել են ներմուծման և արտահանման մենաշնորհային հարցեր:
Ներկաներն ասում են,որ թե կառավարության նիստերի և թե նման հանդիպումների ժամանակ վարչապետն իրեն պահում է բավականին <<սվոյսկի>>`անմիջական և ազատ:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը