Ռուսական մարտական նոր ինքնաթիռը ոչնչացնում է լազերի օգնությամբ
Ռուսական նոր A-60 ինքնաթիռը կկարողանա ոչնչացնել թշնամու թիրախները գերճշգրիտ լազերի օգնությամբ: Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը, այս մասին սեպտեմբերի 24-ին հայտարարել է «Ռադիոէլեկտրոնային տեխնոլոգիաներ» կոնցեռնի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վլադիմիր Միխեևը: «Ինքնաթիռն օժտված կլինի գերճշգրիտ նավիգացիոն համակարգով, որպեսզի ինքնաթիռի զենքի նեղ ճառագայթներն ընկնեն նշանակետի վրա, անձնակազմը պետք է ճշգրտորեն որոշի դրա դիրքը տարածության մեջ»,-ասել է Միխեևը: Միխեևի խոսքով՝ A-60-ն այնքան հզոր է լինելու, որ դրանից անհրաժեշտ է լինելու պաշտպանել հենց ինքնաթիռը: «Քանի որ ինքնաթիռն ունենալու է ուժային լազերներ, մենք պետք է պաշտպանենք օդանավը սեփական զենքի հնարավոր ազդեցությունից»,- բացատրել է նա:
