Մոնթեին ասացի`ինչ պիտի անես, պիտի գնաս Ղարաբաղ. Ռազմիկ Դավոյան

«Մոնթե  Մելքոնյանի  հետ, իր  սիրած  աղջկա՝  հետագայում  կնոջ՝  Սեդայի  միջոցով  նամակագրական  կապ  էինք  պահում,  և  երբ  տեղափոխվեց՝ Սեդան  բերեց  Մոնթեի  նամակը, որում գրված էր,  եթե  Ռազմիկը  հրավիրի  Հայաստանը՝  ես  կգամ: Ես  այդ  հրավերը  արեցի  և  Մոնթեն  եկավ: Եկավ  Սեդայի  հետ  միասին: Մոնթեն  ասաց.«Ինչ  պետք  է  ես  անեմ  հիմա»,- ասեցի  որ  պարզ  երևումա  ինչ  պետքա   անես՝   պետք է  գնաս  Ղարաբաղ:Մոնթեն  վեր  կացավ  և գնաց  Ղարաբաղ:Նա    մեկ  շաբաթ  հետո,  երբ  վերադարձավ՝  ասաց`մեր  զինվորների մեջ  հայրենասիրական  ուժը  մեծ  է,  բայց  պատրաստված  չեն»,-Հայելի  ակումբում  իր  հիշողություններով  կիսվեց  Ռազմիկ  Դավոյանը: Բանաստեղծը  մեր  բանակը  համարում  է  մարտունակ  և տարածաշրջանում  ամենազորավորը: «Ամբողջ  տարածաշրջանում  մեր  բանակը  ամենազորավոր  հեղինակությունն  ունի  և  զորավոր  ձևով  ներկայանում  է  աշխարհին»,-ընգծեց  Դավոյանը: «Մեր  բանակը  և  ժողովուրդը  միասնական  լինելու  անհրաժեշտություն  ունեն, որի  շուրջ  կատարվող  քայլերը  ինձ  գոհացնում  են: Ծնողը  իր  երեխային  ոչ  թե  ուղարկում  է  անհայտ  մի  վայր, այլ  նա  կարողանում  է  իր  երեխային  տեսնել  և  շփվել: Այսինքն,  օտարություն չեն  ուղարկում, այլ  շփումը  պահպանվում  է»,-նշեց բանաստեղծը`հիշեցնելովայն  փոփոխությունները, որոնք  կատարվել  են  տարիների  ընթացքում, սակայն  այժմ,  ըստ  նրա, մեր  զինվորների  մեջ  պակասում  է  անհատական  պատրաստվածությունը: «Ամեն ինչ  իդեալական  վիճակում չէ,  և  ես  ցանկանում եմ  դրա  կատարելագործումը  շարունակվի: Տեսնում  եմ  զինվորների  անհատական  պատրաստվածության  խնդիր: Նրանք  այնքան  պետք  է  պատրաստված  լինեն, որ  հակառակորդ  դիպուկահարից  չզոհվեն»,- իր կարծիքը հայտնեց բանաստեղծը` խոսելով նաև մարտական գործողությունների  ժամանակ զինվորների զոհվելու դեպքերի մասին. «Թույլ  սպայական  աշխատանքի  պատճառով  է, որ  զինվորները  մեկը  մյուսի  դիմաց   են  դուրս  գալիս:Սրանք  բոլորը  վերացնելու  անհրաժեշտությունն  ունեն: Եթե ընտանիքի  դաստիարակությունը  ճանապարհից  դուրս  է  եկել,ապա  երիտասարդը,  բանակ  գնալով,  այսպիսի  խնդիրների  առջև  է  կանգնում»,-նշեց նա` հավելելով, մինչ  երիտասարդի  բանակ  գնալը,  նա  պետք  է  արդեն  պատրաստված  լինի: Լուսինե  Միքաելյան

դիտվել է 0 անգամ
Լրահոս
«Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am