ԱՄՆ-ը բազմիցս Իրանին հրավիրել է տարածաշրջանային խնդիրների հարցով բանակցությունների
ԱՄՆ-ը բազմիցս Իրանին հրավիրել է տարածաշրջանային խնդիրների հարցով բանակցությունների: Mehr գործակալության հաղորդմամբ՝ այս մասին ասել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին: Տարածաշրջանային կարևորագույն խնդիրների վերաբերյալ Իրանի հետ բնակցելու՝ ԱՄՆ-ի հաճախակի առաջարկները ցույց են տալիս, որ Վաշինգտոնն անհանգստացած է իր ծրագրերի տապալմամբ, ասել է Շամհանին: Նա նաև նշել է, որ ԱՄՆ կողմից ահաբեկչություն քարոզող կառավարություններին և խմբերին բացահայտ կամ գաղտնի աջակցությունը գլխավոր խոչընդոտն է տարածաշրջանային հարցերի շուրջ ամերիկա-իրանական բանակցությունների համար:
