Ինքնաթիռում ուղևոր է մահացել
Սանկտ Պետերբուրգից Կազան թռիչք կատարող ինքնաթիռում Հնդկաստանի քաղաքացի է մահացել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն: «4.36-ին Կազանի օդանավակայանն ահազանգ է ստացել այն մասին, որ Կազան ուղևորվող օդանավը չեղարկում է թռիչքը, քանի որ ուղևորներից մեկը մահացել է»,- ասվում է օդանավակայանի հաղորդագրությունում: Ուղևորը մահացել է սրտանոթային խնդիրների պատճառով:
