ԱՄՆ-ն ներողություն է խնդրել
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ն ռուսական կողմի հետ բանակցությունների շրջանակում ներողություն է խնդրել Բաշար Ասադից:Այս մասին հայտնել է «Интерфакс»-ը: Նա մանրամասնել է, որ ամերիկյան կողմը խոստովանել է, որ Դեյր-էզ-Զոր քաղաքին հասցված հարվածը սխալմունք է եղել և ներողություն է խնդրել Դամասկոսից Ռուսաստանի միջոցով:
