Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն սեպտեմբերի 25-ին կհանդիպի Հանրապետական եւ Դեմոկրատական կուսակցություններից ԱՄՆ նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփի եւ Հիլարի Քլինթոնի հետ, փոխանցում է Newsru-Իսրայելը: Հանդիպման նախաձեռնությունը պատկանում է հանրապետական Դոնալդ Թրամփի շտաբին, որի ներկայացուցիչները դիմել են Նեթանյահուի խորհրդականներին: Նեթանյահուն հանդիպման առաջարկին համաձայնել է միայն այն բանից հետո, երբ նրա ենթակաները հանդիպում են կազմակերպել Հիլարի Քլինթոնի հետ, որպեսզի առաջիկա ԱՄՆ նախագահական ընտրություններում չեզոք դիրքորոշում պահպանի:
