Վիտալի Մուտկոն վերընտրվեց
Վիտալի Մուտկոն վերընտրվել է Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահի պաշտոնում, հայտնում է կազմակերպության կայքը: Մուտկոյի օգտին քվեարկել են 266 պատվիրակներ (65.2 տոկոս): Ռուսաստանի հավաքականի եւ Մոսկվայի ԲԿՄԱ-ի նախկին գլխավոր մարզիչ Վալերի Գազաեւին ստացել է 142 ձայն (35 տոկոս): Վիտալի Մուտկոն Ռուսաստանի ֆուտբոլային միությունը գլխավորել է 2005-2009-ի և պաշտոնին վերադարձել էր 2015-ի սեպտեմբերին:
