Հորդառատ անձրեւները 5 մարդու կյանք են խլել
Չինաստանի հարավ-արեւմուտքում մոտ 300 հազար մարդ տուժել է հորդառատ անձրեւների եւ ամպրոպի հետեւանքով, որոնք լեռնային հոսանքների եւ սելավաջրերի վարարում են առաջացրել: Հինգ մարդ զոհվել է, երկուսն՝ անհետ կորել, հայտնում է Սինհուան: Հաղորդվում է, որ առավել հորդառատ անձրեւներ տեղացել են սեպտեմբերի 16-ից մինչեւ 20-ը: Տեղումների հետեւանքով առաջացած տարերային աղետների հետեւանքով տուժել են ճանապարհներ, ջրամատակարարման եւ կապի օբյեկտներ, էլեկտրահաղորդագծեր, ջրի տակ է մնացել 9027 հա գյուղատնտեսական տարածք, փլուզվել է 415 ընտանիքի 1052 շինություն, մեծապես վնասվել է երեք դպրոց:
