Ով էր մեղավոր ԽՍՀՄ-ի փլուզման համար.պարզաբանում է Պուտինը
lenta.ru-ն հայտնում է,որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, խոսելով Խորհրդային միության փլուզման մասին, տեղի ունեցածի համար պատասխանատու է համարում Խորհրդային միության կոմունիստական կուսակցությանը։ «Գիտե՞ք, թե ինչպես եմ վերաբերվում Խորհրդային միության փլուզմանը: Ամենևին էլ պարտադիր չէր դա անել: Կարելի էր բարեփոխումներ իրականացնել՝ այդ թվում նաև ժողովրդավարական բնույթի, բայց՝ առանց փլուզման: Սակայն ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ մեր նախկին հայրենիքի՝ ԽՍՀՄ-ի այն ժամանակվա ղեկավարության գլխին էր կանգնած Կոմունիստական կուսակցությունը»,-ասել է Պուտինը:
