Էրդողանը չի կարողացել համոզել ԱՄՆ-ին
Թուրքական «Միլլիյեթ» թերթը հայտնում է,որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և ԱՄՆ-ն Սիրիայի քրդերի հարցում այդպես էլ չեն կարողանում գալ ընդհանուր հայտարարի: « Թուրքիան Սիրիայում գործող «բոլոր ահաբեկչական խմբավորումներին» նույն կերպ է վերաբերվում:Չենք կարողանում հասկանալ ԱՄՆ-ի` քրդական PYD-ին («Ժողովրդավարական միություն» կուսակցություն) և YPG-ին (Սիրիայի տարածքում քրդերի ազգային ինքնապաշտպանության ջոկատները) աջակցելը: Ասում են` PYD-ն ու YPG-ն պայքարում են «Իսլամական պետություն» խմբավորման դեմ: Բայց «Ջեբհաթ ան Նուսրան» էլ է ԻՊ-ի դեմ պայքարում: Բայց նրանք «Նուսրան» համարում են ահաբեկչական կառույց, իսկ PYD-ն ու YPG-ն` ոչ: Դժվարանում ենք հասկանալ այս մոտեցումը»,- ասել է նա:
