Ի՞նչ է անելու Կարեն Կարապետյանը ԱԺ ընտրություններից հետո

«Առավոտ» թերթը գրում է. «Նոր վարչապետից հետո միանգամայն նոր իրավիճակ է ստեղծվել Հայաստանում։ Ինչքան էլ նոր վարչապետն ապաքաղաքական դեմք լինի, կասկածից վեր է, որ նա մեծ դեր է ունենալու ոչ միայն Հայաստանի տնտեսության հարցերում, այլեւ ընտրական ու նախընտրական հարցերում՝ կապված ԱԺ առաջիկա ընտրությունների հետ։ Ըստ նոր Սահմանադրության ՝ ԱԺ ընտրություններից հետո Հայաստանի վարչապետը հանրապետությունում առաջին դեմքն է համարվելու, իսկ մինչ այդ երրորդն է, իսկ գործնականում՝ երկրորդը, իսկ դա նշանակում է, որ ընտրական ու նախընտրական գործընթացներում էլ է լուրջ ու նշանակալի դեր ունենալու։ Այնպես որ՝ ինչքան էլ Կարեն Կարապետյանը ներկայացվի իբրեւ ապաքաղաքական անձնավորություն, նա լիովին մխրճվելու է Հայաստանի ներքաղաքական ու կուսակցական կյանքի մեջ։ Ընդ որում՝ ուղնուծուծով է մխրճվելու։ Ուզի թե չուզի։ Բոլորն են հասկանում ու գիտակցում, որ վարչապետն իր լծակների շնորհիվ ամենամեծ հնարավորությունն ունի իր մարդկանց պատգամավոր դարձնելու համար։ Նախագահից հետո՝ իհարկե։ Ինչպես միշտ, այս անգամ էլ է նախագահը որոշելու, թե հիմնականում քաղաքական ինչ ուժեր ու անհատներ են ընդգրկված լինելու Ազգային ժողում։ Ընդ որում, իր իսկ շահերից ելնելով է որոշելու, այլ ոչ թե վարչապետի։ Համաձայն նոր Սահմանադրության՝ Հայաստանի աոաջին դեմքին ոչ թե ժողովուրդն է ընտրելու, այլ ժողովրդի կողմից ընտրված պատգամավորները։ Պատգամավորների մեծամասնությունն ում ընտրեց, նա էլ կհանդիսանա Հայաստանի աոաջին դեմքը։ Բազմաթիվ քաղաքական դիտորդներ այն կարծիքին են, որ վերստին կհաղթի ՀՀԿ-ն, եւ վարչապետ կընտրվի Սերժ Սարգսյանը։ Այսինքն՝ ԱԺ ընտրություններից հետո Սերժ Սարգսյանը կշարունակի հանդիսանալ Հայաստանի առաջին դեմքը։ Շատերը համոզված են, որ հենց այդ նպատակով էլ տեղի ունեցան սահմանադրական փոփոխությունները։ Իսկ ի՞նչ պիտի անի Աժ ընտրություններից հետո ներկայիս վարչապետը։ Կասկած չունենք, որ նրա համար Հայաստանում հարմարավետ պաշտոն կճարվի։ Բայց այդ պաշտոնը դժվար թե ավելի լավը լինի, քան «Գազպրոմի» իր մոսկովյան պաշտոնն էր։ Որոշ քաղաքական դիտորդներ էլ գտնում են, որ դժվար թե Կարեն Կարապետյանն իր մոսկովյան պաշտոնը թողներ՝ ընդամենը յոթ ամիս Հայաստանում վարչապետ աշխատելու համար, այն էլ՝ այս խառը ու բարդ ժամանակաշրջանում։ Այստեղից էլ եզրակացնում են, որ Կարապետյանին Պուտինն է ստիպողաբար ուղարկել։ Սրանք բոլորն ընդամենը ենթադրություններ են։ Իսկ թե իրականում ինչն իչոց է՝ պարզ կդառնա Աժ ընտրություններից հետո»։ Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով Կասկադյորական ավտովթար. վիրավոր կա 65-ամյա վարորդը բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել, բախվել մեքենայի Ոստիկանները հայտնաբերել են Երևանում կրակոցներ արձակած 21-ամյա տղային Պատռել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները․ պատգամավորը ահազանգում է ՌԴ-ից դեպի Հայաստան չվերթներ են չեղարկվել Սրբազանը շատ լավ էր. փաստաբանը մանրամասներ է հայտնում Ազատան գյուղում ավտոմեքենա է այրվել Եղանակն՝ առաջիկա օրերին Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am