Էրդողանը մեղադրել է Ասադի ռեժիմին
Թուրքական «Միլլիյեթ» թերթը գրում է,որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է Բաշար ալ Ասադի կառավարությանը Հալեպի բնակչությանը դեպի Գազիանթեփ «քշելու» մտադրություն ունենալու համար: «Ասադի ռեժիմն է ռմբակոծում: Ասում են` ԱՄՆ-ն արեց: ԱՄՆ-ն էլ ասում է` Ռուսաստանն արեց: Մենք էլ ասում ենք, որ մեր ստացած տեղեկությունների համաձայն` ռեժիմն է արել: Գիտե՞ք սրանց նպատակն ինչ է: Հալեպի ժողովրդին դեպի Գազիանթեփ քշելը: Մենք թույլ չենք տա, որ նրանց այս ծրագիրն իրականանա»,- ասել է Էրդողանը:
