Արաբկիր և Քանաքեռ - Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հրապարակված վճռով՝ 2 ամսով երկարաձգվել է ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռերի» անդամ Վարուժան Ավետիսյանի կալանքը:
Միջնորդությունը ներկայացրած քննիչի պատճառաբանությունն այն է, որ անհրաժեշտ են մի շարք քննչական գործողություններ, իսկ ազատության մեջ Ավետիսյանը կխոչընդոտի նախաքննությանը:
Վարուժան Ավետիսյանը մեղադրվում է պատանդ վերցնելու և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք պահելու, կրելու և փոխադրելու, ինչպես նաև 2015-ին Հայոց ցեղասպանության հիշատակի նախօրեին զանգվածային անկարգություններ նախապատրաստելու հոդվածներով։
Վարուժան Ավետիսյանն իր գործով քննություններին ներկա չի եղել: Փաստաբան Մուշեղ Շուշանյանն նշեց, որ իր պաշտպանյալը չի գտնում, որ կարող է արդար դատավարություն անցկացվել, և նպատակահարմար չի գտել դատարան ներկայանալ. «Բոլորիս համար էլ պարզ է, որ դատարանը պետք է բավարարեր քննիչի միջնորդությունը կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու մասին»: Փաստաբանը նաև տեղեկացրեց, որ իրենք կբողոքարկեն այս որոշումը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը