Սաուդյան Արաբիան Ռուսաստանին առաջարկում է 5 տոկոսով կրճատել նավթի արդյունահանումը
Սաուդյան Արաբիան Ռուսաստանին առաջարկում է 5 տոկոսով կրճատել նավթի արդյունահանումը: Այդ մասին գրում է Gazeta-ն՝ հղում անելով իր աղբյուրին: Ներկայումս կողմերը քննարկում են համաշխարհային շուկայում առաջարկի նվազեցման տարբեր հնարավորությունները, ճշտում է աղբյուրը: Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Սաուդյան Արաբիան առաջարկել է ՕՊԵԿ-ի հանդիպում անցկացնել նավթի գների եւ արդյունահանման հնարավոր նվազեցման հետ կապված իրավիճակի քննարկման համար: ՕՊԵԿ-ի նոր հանդիպումը կարող է տեղի ունենալ արդեն փետրվարին:
