«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ «Ժողովուրդ»-ի թղթակիցը նկատել է, որ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը շտապում է նախագահական նստավայր: Ինչպես հայտնի է՝ ըստ լուրերի՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդուարդ Նալբանդյանն իր պաշտոնում չի վերանշանակվելու: Ուստի, ուշագրավ էր, թե նրա տեղակալն ինչու էր ժամանել Բաղրամյան 26: ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանից փորձեցինք պարզել, թե Շավարշ Քոչարյանի՝ նախագահական այցելելու առիթը եւ նպատակը ինչն է եղել: «ԱԳ փոխնախարարները պարբերաբար այցելում են ոչ միայն նախագահի նստավայր, այլեւ կառավարություն, այլ գերատեսչություններ. դա մեր աշխատանքի հետ է կապված»,- պատասխանեց Բալայանը: «ժողովուրդ» օրաթերթի այն հարցին, թե հնարավո՞ր է՝ Շավարշ Քոչարյանը նախագահական էր գնացել Էդվարդ Նալբանդյանի փոխարեն ԱԳՆ վերջին շաբաթվա գործունեության արդյունքները Սերժ Սարգսյանին ներկայացնելու, Բալայանը պատասխանեց. «Չեմ տիրապետում: Հնարավոր է՝ խորհրդատվություն է եղել որեւիցե հարցով»:
Ավելի մանրամասը՝ թերթի այսօրվա համարում
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը