«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ գյուղատնտեսության այլեւս նախկին նախարար Սերգո Կարապետյանը մինչեւ պաշտոնանկությունը բավական թանկարժեք բնակարան է գնել Հյուսիսային պողոտայի Արամի 48 հասցեում գտնվող էլիտար շենքում: Այս հասցեի բնակարանների 1 քառակուսի մետրի արժեքը սկսվում է հազար յոթ հարյուր դոլարից: Իսկ մեկ բնակարանի միջին արժեքը կազմում է մոտ կես միլիոն դոլար:
Ուշագրավ է նաեւ այն, որ Սերգո Կարապետյանի գնած բնակարանը թարմ եւ հիմնովին վերանորոգված է եղել, սակայն այն գնելուց անմիջապես հետո կապիտալ վերանորոգում է նախաձեռնել: Նախկին նախարարի՝ 13-րդ հարկում գտնվող բնակարանում ներկայումս վերանորոգման աշխատանքները դեռեւս շարունակվում են:
«Ժողովուրդ»-ը փորձեց վերը նշված տեղեկությունները ճշտել նախկին նախարարի որդուց` Վաչագան Կարապետյանից: Վերջինս մեզ հետ զրույցում հաստատեց նոր բնակարան գնելու հանգամանքը` ասելով, որ մինչ այդ իրենք ինչ-որ այլ գույք են օտարել եւ նոր բնակարան գնել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը