Կիևը համաձայն է Դոնբասի հատուկ կարգավիճակին. Բայդեն
ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանությունները համաձայնվել են Դոնբասի հատուկ կարգավիճակին: Նյու Յորքում միջազգային հարաբերությունների խորհրդում քաղաքական գործչի ելույթի համապատասխան տեսանյութը հրապարակել է «Ամերիկայի ձայն»-ի ուկրաինական ծառայությունը: Բայդենը նշել է այդ որոշման բարդությունը Կիևի համար, հայտարարելով, որ դա նման է Վաշինգտոնի համաձայնությանը Տեխասի հատուկ կարգավիճակին, և որպես հետևանք` այնտեղ Մեքսիկայի ազդեցության աճին: «Դա նույնն է, ինչ ասել. «Տեխասը կունենա հատուկ կարգավիճակ, քանի որ մենք կցանկանային, որ Մեքսիկան ունենար մեծ ազդեցություն Տեխասում և մենք պատրաստվում ենք դա անցկացնել ԱՄՆ Կոնգրեսով: Դա շատ բարդ քայլ է, որը նրանք (Կիևը) համաձայնվել են ընդունել: Ես վստահ եմ, որ նրանք դա կանեն»,- ասել է քաղաքական գործիչը:
