Ֆրանսիան ներկայացրել է Սիրիայի հարցով Ռուսաստան-ԱՄՆ համաձայնությանը աջակցող առաջարկ
Ֆրանսիան արտասահմանցի գործընկերներին ներկայացրել է մի շարք առաջարկներ, որոնք թույլ կտան ամրապնդել Սիրիայի հարցով ռուս-ամերիկյան համաձայնությունը: Այդ մասին Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Մարկ Էյրոն հայտարարել է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դաշտերում մամլո ասուլիսի ընթացքում, հայտնում է RIA Novosti-ն: «Ֆրանսիան ներկայացրել է մի շարք առաջարկներ… Այդ շատ կոնկրետ առաջարկությունները թույլ կտան ամրապնդել ռուս-ամերիկյան համաձայնության ժամանակին կատարումը: Նրանք պարունակում են մոնիտորինգի և վերահսկման մեխանիզմներ»,- ասել է Էյրոն: Հինգշաբթի օրը ելույթ ունենալով Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստի արդյունքների մամլո ասուլիսում՝ Էյրոն արդեն ասել էր, որ արտասահմանցի գործընկերներին ներկայացրել է մոնիտորինգի մեխանիզմի նոր պլան և «այն տարածել բոլոր անդամների միջև քննարկման համար»:
