«Մի բան հասկանանք, որ Ռուսաստանը համաձայն է ամեն ինչի, բացի կարգավորումից»,- այս մասին այսօր Կովկասի ինստիտուտում Ֆրիդրիխ Նաումանի
անվան հիմնադրամի աջակցությամբ կազմակերպված «Հայաստանի անկախության 25 տարին. քաղված դասերը» խորագրով կլոր սեղանի ընթացքում ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան, ՀՀ ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը։ Շահնազարյանը, ի թիվս անկախության ձեռքբերման որոշ դրվագների, անդրադարձավ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին՝ նշելով, որ ապրիլյան պատերազմի եզրակացություններից մեկն այն է, որ, չնայած այն հանգամանքին, որ ռազմատեխնիկական, ռազմական հավասարակշռությունը հակամարտող կողմերի միջև խախտված է, այդ դիսբալանսը բավարար չէ, որպեսզի Ադրբեջանը զենքի ուժով կարողանա հարցեր լուծել։ «Ադրբեջանը միայնակ՝ առանց իր իրական ռազմավարական դաշնակցի, նման քայլի չէր դիմի, խոսքը Ռուսաստանի մասին է։
«Լավրովի պլան» պետք է իրականացվեր, որի հիմնական նպատակը ռուս խաղաղապահների տեղակայումն էր, այսինքն՝ պետք է վերադառնայինք 1988թ.՝ Հայաստանը պետք է միացնեին Ռուսաստանին, ծայրահեղացված եմ ասում, կներեք, Ղարաբաղը պետք է լիներ Ադրբեջանի կազմում, բայց այնտեղ ռուսական զորքեր լինեն։ Մոտավորապես այս սցենարներն էին առաջ մղում կամաց-կամաց։ Ես կարծում եմ, որ ներկայումս իրավիճակը փոխվել է, և այդ փոփոխությունները հիմնականում աշխարհաքաղաքական իրավիճակից են բխում»,- ասաց Դավիթ Շահնազարյանը։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը