Թուրքերը Բաթումում դպրոց են բացել. Վրաստանի ԿԳՆ-ն վրդովված է
Վրաստանի կրթության և գիտության նախարար Ալեքսանդր Ջեջելավան վրդովմունք է հայտնել Բաթում քաղաքում առանց անհրաժեշտ պատշաճ թույլտվության թուրքական դպրոցի շինարարության կապակցությամբ, հայտնում է Sputnik-Georgia-ն։ Նոր դպրոցը 2 օր առաջ բացվել է Վրաստանի սևծովյան ափամերձ տարածքում այդ երկրում ապրող թուրք երեխաների համար։ Դպրոցը ֆինանսավորում է Թուրքիայի կառավարությունը։ Նախարարն անթույլատրելի է համարում այն, որ դպրոցի բացմանը հրավիրված չեն եղել Վրաստանի կրթության նախարարության ներկայացուցիչները։
