Սեուլը Հյուսիսային Կորեայի առաջնորդին սպանելու պլան ունի
Սեուլը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին սպանելու պլան ունի։ CNN–ի փոխանցմամբ Հարավային Կորեայի էլիտար ստորաբաժանումները սպասման ռեժիմում են եւ պատրաստ են Փհենյանի կողմից սպառնալիքի դեպքում ոչնչացնել Կիմ Չեն Ընին։ Այս տեղեկությունը հաստատել է Կորեայի պաշտպանության նախարար Համ Մին Կուն։
«Հարավային Կորեան ունի ընդհանուր գաղափար և պլան՝ օգտագործել ճշգրիտ հրթիռների հնարավորությունները հակառակորդի թիրախներին հարվածելու համար, ինչպես նաև հակառակորդի ղեկավարությանը ոչնչացնելու համար»,- հայտնել է նախարարը։
Ընդ որում՝ նա ընդգծել է, որ նման միջոցառումները կարող են կիրառվել միայն իրավիճակի վատագույն զարգացման դեպքում։

