Ռմբակոծվել է Ասադի ուժերի հարձակման մասին հայտարարությունից հետո
Հալեպ քաղաքի՝ ապստամբների կողմից վերահսկվող շրջանները նոր ավիահարվածների են ենթարկվել այն բանից հետո, ինչ հայտարարվել է Սիրիայի կառավարական ուժերի հարձակման մասին։ BBC-ի ռուսական ծառայությունը հայտնում է, որ ռուսական և սիրիական ինքնաթիռները ռմբակոծել են Հալեպի արևելյան հատվածը։ «Սպիտակ սաղավարտներ» փրկարարական խմբի ակտիվիստների խոսքով՝ Հալեպը այսօր առավոտյան տասնյակ ավիահարվածների է ենթարկվել։
