Պուտինը Վյաչեսլավ Վոլոդինին առաջադրել է
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ աջակցում է նոր գումարման Պետդումայի նախագահի պաշտոնի համար Վյաչեսլավ Վոլոդինի թեկնածությանը, հայտնում է Ինտերֆաքսը: «Ես եւ Դմիտրի Անատոլեւիչն ամեն դեպքում կխնդրենք, որ «Եդինայա Ռոսիյան» աջակցի Վյաչեսլավ Վիկտորովիչ Վոլոդինի թեկնածությանը», - հայտնել է Պուտինը: Պուտինը հանդիպմանը ներկա անձանց դիմել է` խնդրելով համերաշխորեն արձագանքել Վոլոդինի թեկնածության առաջարկին, որը ներկայումս ՌԴ նախագահի աշխատակազմի պետի առաջին տեղակալն է: Նա հույս է հայտնել, որ Վոլոդինի փորձը նրան թույլ կտա ապահովել Դումայի նորմալ աշխատանքը:
