Պուտինը ափսոսանք է հայտնել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հնարավոր կլիներ խուսափել ԽՍՀՄ-ի փլուզումից: «Դա տեղի չէր ունենա, եթե Կոմունիստական կուսակցությունը առաջ չմղեր երկրների համար ավերիչ գաղափարներ։ Դուք գիտեք, թե ինչպես եմ ես վերաբերվում Խորհրդային Միության փլուզմանը։ Ընդհանրապես պարտադիր չէր դա անելը։ Կարելի էր անցկացնել վերակազմավորում, այդ թվում՝ ժողովրդավարական բնույթի»,- հայտարարել է Պուտինը Կրեմլում։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Նա հիշեցրել է, որ այդ ժամանակ ԽՍՀՄ-ը ղեկավարել է Կոմունիստական կուսակցությունը։
