«Իսկանդերի» ձեռքբերմամբ, ինչ ուզում էինք հասկացնել Ադրբեջանին, նա հասկացել է:Կարդացեք նրանց մամուլը։ Բայց «Իսկանդերի» ձեռքբերումը քաղաքական չի կարող լինել, այլ ունի ռազմական հիմք, որը ծառայում է նաև քաղաքական նպատակներին և զսպում է Ադրբեջանին՝ իր անխելք քայլերից»,-այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
Բանախոսի համոզմամբ՝ վերջին 6-7 տարվա ընթացքում հայկական բանակի մարտունակությունը բարձրացել է մի քանի անգամ։ Մենք ունենք տարածաշրջանում լավագույն հակաօդային պաշտպանությունը, ինչն անիմաստ է դարձնում Ադրբեջանի ծախսերն իրենց ռազմաօդային ուժերի զարգացման համար։ «Ռուսաստանի կողմից «Իսկանդերի» տրամադրումը Հայաստանին՝ լավ արտաքին քաղաքականության արդյունք է: Բալանսը երբեք չի խախտվել, խախտումներ եղել են տարբեր զինատեսակների տեսանկյունից, բայց ընդհանուր բալանսը չի խախտվել։ Մենք ունենք ռազմավարական առավելություն և դա ուղղակի ավելացրել ենք։ Այս զենքն ի վիճակի է օգտագործել նաև միջուկային գլխիկ։ Միայն դաշնակցային պետությանն են այս զենքը տալիս։ Այս զենքից միայն Ռուսաստանն ու Հայաստանն ունեն»,-ընդգծեց պարոն Հարությունյանը՝ հավելելով,որ Ռուսաստանն Ադրբեջանին «Իսկանդերից» պաշտպանվելու միջոցներ չի տվել։
Լուսինե Միքաելյան
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը