Ռուսաստանում գրիպի համաճարակի զոհերի թիվը գերազանցել է 100-ը
Ռուսաստանում ավելի քան 100 մարդ է մահացել գրիպի հետևանքով վերջին 3 շաբաթում, այսօր հայտարարել է ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան: «Երեկվա դրությամբ զոհերի թիվը կազմել է 107 մարդ, այդ թվում՝ 4 հղի կին ու 8 երեխա: Բոլորը՝ առանց բացառության, չեն պատվաստվել»,- ասել է Սկվորցովան: Նրա խոսքով՝ այս սեզոնի առավել վտանգավոր վիրուսը խոզի գրիպն է: Այն հայտնաբերվել է զոհերի մեծ մասի մոտ:
