Մոսկվան մտադիր չէ
Մոսկվան մտադիր չէ իր միջուկային զենքը այլ երկրներում տեղակայել: Այդ մասին այսօր հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի Սպառազինության չտարածման եւ վերահսկողության վարչության պետ Միխայիլ Ուլյանովը, հայտնում է Life-ը: «Ամբողջ միջուկային զենքը, ներառյալ` մարտավարական, բացառապես մեր պետական տարածքում է: Մենք չենք նախատեսել այն տեղակայել ուրիշ որեւէ շրջանում: Անհնար է շարունակել միակողմանի կարգով միջուկային զինաթափումը, երբ Ռուսաստանը 85 տոկոսով կրճատել է իր ռազմավարական միջուկային ներուժը», - հայտնել է դիվանագետը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
