Իրանը ռուսական «Էս-300» համալիրները տեղակայել է Ֆորդու ուրանային ձեռնարկությունում
Իրանը Ռուսաստանից գնված զենիթ հրթիռային «Էս 300» համալիրները տեղակայել է Ֆորդու ուրանային ձեռնարկությունում, հայտնում է «Ֆրանս Փրես» գործակալությունը: ՀՕՊ իրանական «Հաթամ ալ Անբիա» բազայի հրամանատար, բրիգադային գեներալ Ֆարզադ Էսմաիլինն հայտնել է, Իրանի վրա երկինքը տարածաշրջանում ամենաանվտանգն է: Ռուսաստանի ու Իրանի միջեւ «Էս 300» մատակարարումների պայմանագիրը կնքվել է 2007-ին: Սակայն Մոսկվան դադարեցրել է դրա կատարումը ՄԱԿ-ի ԱԽ 2010թ հունիսի 9-ի բանաձեւի պատճառով, որը արգելում էր Թեհրանին ժամանակակից սպառազինումներ մատակարարել, այդ թվում հրթիռներ ու հրթիռային համալիրներ:
