Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մեկնաբանել է սեպտեմբերի 20-ին Եվրախորհրդարանի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած հայտարարություններն իր հասցեին, գրում է contact.az-ը:
Freedom House-ի գործող նախագահ Դենիել Կալինգաերտն իր հայտարարությունում խիստ քննադատության է ենթարկել Իլհամ Ալիևի կառավարությանը:
Ի պատասխան՝ կազմակերպության գործող նախագահ Դանիել Քալինգաերտը խիստ քննադատության է ենթարկել Ալիևին և նրա կառավարությանը՝ ասելով. «Նախագահ Իլհամ Ալիևը վերջին 10 տարիներին ձևավորված քաղաքացիական հասարակության և քաղաքական ընդդիմության ակտիվիստների ձերբակալությունների ավանդույթի, ինչպես նաև մարդու իրավունքների սարսափեցնող իրավիճակի պատասխանատու դեմքն է։ Իսկ Freedom House-ը կշարունակի իր ջանքերը, որպեսզի հանրության ուշադրությունը գրավի Ալիևի կառավարության խախտումների և մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի վրա»։
Իլհամ Ալիևը սեպտեմբերի 20-ին ԵՄ-Ադրբեջան միջխորհրդարանական համագործակցության պատվիրակության հետ հանդիպմանը մեղադրել է Freedom House-ին կողմնակալության համար:
«Freedom House-ը հայամետ դիրքորոշում է ընդունել և մշտական հարձակումներ է գործում Ադրբեջանի վրա, այդ պատճառով մեր երկիրը ոչ մի կապ չունի այդ կազմակերպության հետ: Ես կասեմ, որ մեզ համար նշանակություն չունեն Freedom House-ի զեկույցները, և այդ փաստաթղթում այդ կազմակերպության հիշատակումն ինձ մոտ ափսոսանքի զգացողություն է առաջացնում»,- ասել է Ալիևը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը