Թեհրանը Փարիզի հետ ստորագրել է համաձայնագիր
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռուհանիի ֆրանսիական այցի ընթացքում ստորագրվել է Իրանից կողմից Airbus-ի 114 ոիղևորատար ինքնաթիռների գնման համաձայնագիր։ Այս մասին հայտարարել է Իրանի տրանսպորտի նախարար Աբբաս Ախունդին։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Airbus-ը չորս տարվա ընթացքում Իրանին կմատակարարի 100 ուղևորատար ինքնաթիռ, և որ Թեհրանը դրանց համար կվճարի 10 տարվա ընթացքում։
