Ժուռնալիստիկան միանգամայն կարելի է համարել ահաբեկչական ակտ.Հռոմի պապ
Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը,Հռոմի Ֆրանցիսկոս պապը ԶԼՄ-ներում ասեկոսեների հրապարակումը համարել է ահաբեկչության տարատեսակներից մեկը: Պապն ընդգծել է, որ ստի և չստուգված լուրերի վրա հիմնված ժուռնալիստիկան միանգամայն կարելի է համարել ահաբեկչական ակտ և այն բանի օրինակ, թե ինչպես կարելի է խոսքով սպանել մարդուն: Քահանայապետը նաեւ նշել է, որ նորություններ հրապարակող հրատարակությունների աշխատակիցները պետք է ավելի զգույշ լինեն, քանի որ «նրանց ձայնը կարող է լսել յուրաքանչյուր ոք, եւ դա շատ վտանգավոր զենք է»: Ժուռնալիստիկան չպետք է որպես զենք օգտագործվի մարդկանց եւ նույնիսկ ամբողջ ժողովուրդների ոչնչացնելու համար, եզրափակել է նա:
